կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նախնական տվյալներով՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում այրվում է մոտ 5000 քմ խոտածածկույթ

Նախնական տվյալներով՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում այրվում է մոտ 5000 քմ խոտածածկույթ

Օգոստոսի 24-ին, ժամը 19։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։ Այս մասին  տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 5000 քմ խոտածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 31 փրկարար ծառայող, «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ից 20 աշխատակից և Գառնի գյուղի մոտ 60 բնակիչ։

 

  • Կիսվել: