Չինաստանում ավելի քան հինգ սանտիմետր տրամագծով կարկուտ է տեղացել (տեսանյութ)
Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի Գուանչժոու քաղաքի տարածքում ավելի քան հինգ սանտիմետր տրամագծով կարկուտ է տեղացել: Այս մասին հաղորդում է Xinhua News Agency-ն։
«Ապրիլի 27-ի ցերեկը կոնվեկտիվ ամպերի ազդեցության տակ Գուանչժոու շրջանում ուժեղ պտտահողմ է տեղի ունեցել և խոշոր կարկուտ տեղացել ավելի քան հինգ սանտիմետր տրամագծով»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում.