ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Նախկին նախագահական ինքնաթիռը դուրս է բերվել աերոդրոմից․ «Հետք»

Նախկին նախագահական ինքնաթիռը դուրս է բերվել աերոդրոմից․ «Հետք»

Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բազավորվող հայկական, ինչպես նաեւ այստեղ ժամանող արտերկրյա օդանավերից բացի՝ աերոդրոմում եւ դրան կից տարածքում կարելի է տեսնել վաղուց չշահագործվող, թռիչքների համար այլեւս անպիտան, բայց, ամեն դեպքում, որոշակի արժեք ունեցող ինքնաթիռներ: Գրում է «Հետքը» ։

Մինչեւ վերջերս դրանք 7-ն էին: 6-ը նախկինում գրանցված էին ՀՀ օդանավերի ռեգիստրում, իսկ 1-ը՝ աֆրիկական Գվինեա պետության: «Հետքը» նախկինում տարբեր առիթներով գրել է հայկական գրանցում ունեցած բորտերի մասին:

Նախկին նախագահական ինքնաթիռը դուրս է բերվել աերոդրոմից

Դրանցից մեկը նախկին նախագահական/կառավարական «Տու-134Ա-3»-ն է (նախկին հայկական գրանցումը՝ EK-65072), որը 2000-ականներին սպասարկել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ շահագործումից դուրս բերվել 2010 թ. (2007-ին ձեռք է բերվել նոր նախագահական ինքնաթիռ՝ «Airbus A319-100 ACJ», իսկ EK-65072-ը 2007-2010 թթ. շարունակել է պետական կարիքների համար թռիչքները): 1977-ին թողարկված ինքնաթիռը նախկինում շահագործել են խորհրդային «Աէրոֆլոտն» ու Հայաստանի ազգային ավիափոխադրող «Հայկական ավիաուղիները», իսկ 1990-ականներին ձեւափոխվել է VIP բորտի:

2010-ի օգոստոսի 12-ին Կառավարությունը որոշել էր աճուրդի հանել օդանավը 600.168.000 դրամ մեկնարկային գնով (այդ պահի փոխարժեքով՝ մոտ 1.635.000 դոլար):

Երկար ժամանակ «Զվարթնոցում» կայանված ինքնաթիռը 2018-ի մարտի 22-ին գործադիրի որոշմամբ ամրացվեց Կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչությանը (ներկայում՝ ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտե): Որոշման հիմք էր դարձել այդ ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարյան կարգադրությունը, որով շուրջ 483 մլն դրամ գնահատված օդանավը հանվել էր նախագահի աշխատակազմի հաշվեկշռից:

2019 թ. հունիսի 6-ին նախկին նախագահական ինքնաթիռը անհատույց օգտագործման իրավունքով Կառավարությունը հանձնեց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ին: Գործադիրի որոշման հիմք էր դարձել ՓԲԸ-ի դիմումը իր վերադաս ՔԱԿ-ին, որն էլ իր հերթին դիմել էր Պետգույքի կառավարման կոմիտեին՝ խնդրելով բաժնետիրական ընկերությանը ամրացնել կամ անհատույց օգտագործման տրամադրել այս ինքնաթիռը:

Ըստ այդմ՝ Ավիաուսումնական կենտրոնի (ԱՈւԿ) ուսանողներն ուսուցման ընթացքում պարբերաբար իրականացնում են պրակտիկ պարապմունքներ, ինչը նպաստում է նյութի յուրացմանը եւ պրակտիկ գիտելիքների զարգացմանը: Հաշվի առնելով այն, որ «Տու-134» օդանավը լրակազմված է, բայց չի շահագործվում, նպատակահարմար է համարվել այն օգտագործել՝ ուսումնավարժանքներ իրականացնելու համար, որոնք չեն հանգեցնի օդանավի վիճակի վատթարացմանը:

Կառավարությունը գտել էր, որ օդանավի անհատույց օգտագործման իրավունքով տրամադրումը ԱՈւԿ-ին կնպաստի ավիացիոն կադրերի պատրաստման, վերապատրաստման եւ որակավորման բարձրացման գործընթացին, ինչպես նաեւ ապագայում նոր ուսանողների քանակի եւ նոր մասնագիտությունների ավելացմանը: Ըստ այդմ՝ կենտրոնում դասավանդող դասախոսներից շատերն ունեն այդ տիպի օդանավում աշխատելու մեծ փորձ եւ կարող են ապահովել ուսանողների պրակտիկ աշխատանքների անցկացումը՝ առանց նյութական լրացուցիչ միջոցների օգտագործման:

Երկար ժամանակ «Զվարթնոցի» աերոդրոմի՝ կիրառությունից դուրս եկած օդանավերի հատվածում կանգնած «Տու-134Ա-3»-ն այս տարվա աշնանը դուրս է բերվել աերոդրոմի տարածքից եւ տեղափոխվել հարեւանությամբ գտնվող ԱՈւԿ-ի շենքի դիմաց:

Մեր հարցին, թե ինչու է օդանավը տեղափոխվել, «Զվարթնոցի» կոնցեսիոն կառավարիչ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնել են, որ դա արվել է՝ ուսումնական գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով: Ըստ էության, խնդիրն այն է, որ օդանավին մոտենալու նպատակով ԱՈւԿ-ի ուսանողներն ու դասախոսներն ամեն անգամ աերոդրոմ մտնելու համար, որը հատուկ պահպանության գոտի է, պետք է անցնեին օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության անցակետով՝ պահպանելով ընթացակարգը, իսկ այժմ, երբ ինքնաթիռն աերոդրոմից դուրս է, դրա կարիքը չկա:

«ՀԱՈւ»-ի նախկին «Տու-154»-ն այլեւս կոնցեսիոների հաշվեկշռում չէ

«Զվարթնոցի» աերոդրոմում է գտնվում նախկին ազգային ավիափոխադրող «Հայկական ավիաուղիներ» պետական ընկերության «Տու-154Բ-2» ինքնաթիռը (նախկին գրանցումը՝ EK-85403), իսկ ավելի ճիշտ՝ դրա սավառնակը (պլաներ. սա օդանավի կմախքն է՝ առանց շարժիչի եւ սարքավորումների):

1980 թ. արտադրված օդանավն աճուրդի էր հանվել 2004-ի գարնանը սնանկ ճանաչված «ՀԱՈւ»-ի սնանկության գործի շրջանակներում, սակայն գույքը չէր հաջողվում իրացնել աճուրդով: Ի վերջո, 2007-ի գարնանը դատարանը որոշել է թույլատրել այս ինքնաթիռն ու «ՀԱՈւ»-ի պահեստներում առկա գույքի մի մասը՝ ինքնաթիռների էվակուացիոն համալիրը, հատուկ տրանսպորտի սարքավորումների համալիրը, ուղղակի վաճառքով եւ շուրջ 17 մլն դրամով օտարել «Զվարթնոցի» կոնցեսիոներ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին («ԱՄՕ»), որի հանդեպ «ՀԱՈւ»-ն պարտք էր կուտակել զբաղեցրած տարածքների մասով:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

  • Կիսվել: