ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կերականգնվի Հաղպատի վանական համալիրի պարսպի աշտարակից փլուզված հատվածը

Կերականգնվի Հաղպատի վանական համալիրի պարսպի աշտարակից փլուզված հատվածը

Հաղպատի վանական համալիրի պարսպի աշտարակը մայիսի 14-ին մասամբ փլուզվել է:

Պարզվել է, որ աշտարակից մոտ 12 քմ հատված է փլուզվել և փակել ճանապարհը, առկա է մնացած մասի փլուզման վտանգ, տուժածներ չկան: ՊՄՊ Լոռու մարզային ծառայության աշխատակիցները Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի և համայնքի աշխատակիցների հետ բացել են ճանապարհը:

Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ից հայտնում են, որ առաջիկայում նախատեսվում է փլուզված հատվածի վերականգնման աշխատանքներ իրականացնել։

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մինչև քարաթափումը  հայտարարել էր ամրակայման և նորոգման մրցույթ: Փաթեթը մրցույթի հայտարարման փուլում է, առաջիկա օրերին  կհայտարարվի: Մասնակից լինելու պարագայում այս տարի փլուզված աշտարակը և պարսպի տվյալ հատվածը ամբողջությամբ կվերականգնվեն։

  • Կիսվել: