կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նախատեսվում է կառուցել 17 նոր կամուրջ, 2 նոր թունել և 5 տրանսպորտային հանգույց. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ (տեսանյութ)

Նախատեսվում է կառուցել 17 նոր կամուրջ, 2 նոր թունել և 5 տրանսպորտային հանգույց. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ (տեսանյութ)

Սյունիքի մարզում մեկնարկել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարության նախապատրաստական աշխատանքները, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

Ագարակ-Քաջարան 32 կմ երկարությամբ ճանապարհային հատվածի շինարարությանը նախատեսվում է ուղղել 236.7 միլիոն ԱՄՆ դոլար, որից 150 միլիոն ԱՄՆ դոլարը կազմում են Եվրասիական զարգացման բանկի տրամադրած վարկային միջոցները, իսկ 86.7 միլիոն ԱՄՆ դոլարը՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորումը։

Այս միջոցառման շրջանակներում նախատեսվում է կառուցել 17 նոր կամուրջ, 2 նոր թունել և 5 տրանսպորտային հանգույց։

  • Կիսվել: