կիրակի, օգոստոս 16
16 / 8 / 2026
Նախատեսվում է հաստատել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողներին աջակցության կարգը

Նախատեսվում է հաստատել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողներին աջակցության կարգը

Լեռնային Ղարաբաղից տեղափոխված մոտ 300 ուսանող կրթությունը շարունակելու համար արդեն դիմել է համապատասխան հայաստանյան բուհեր:

Այս մասին հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած  ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ՀՀ կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

«Մենք գալիք շաբաթվա ընթացքում նախատեսում ենք հաստատել այն կարգը, որով աջակցություն կցուցաբերվի այդ ուսանողներին՝ իրենց ուսումը շարունակելու հարցում, եթե դա վճարովի ուսում է, և այդ հարցը կկանոնակարգենք»,- հավելեց փոխվարչապետը:

  • Կիսվել: