ուրբաթ, հուլիս 3
3 / 7 / 2026
Նախատեսված չափաքանակից ավելի թռչուն են որսացել. ոստիկանության բացահայտումը

Նախատեսված չափաքանակից ավելի թռչուն են որսացել. ոստիկանության բացահայտումը

Դեկտեմբերի 7-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ապօրինի ձկնորսության, որսագողության և անտառահատման կանխարգելման նպատակով իրականացված ստուգայց-շրջագայության ընթացքում ապօրինի որս կատարելու կասկածանքով ոստիկանություն են բերել 3 քաղաքացու։

Նրանցից մեկը՝ Այգեպատ գյուղի բնակիչը, ներկայացրել է սիրողական որսի սեզոնային կտրոն, որով սահմանված է որսի չափաքանակ։

Պարզվել է, որ քաղաքացին իր ողորկափող որսորդական հրացանով որսացել է նախատեսված չափաքանակից ավելի քարակաքավի նմանվող թռչուններ։

Կոչ ենք անում որսորդներին՝ չխախտել օրենքը։ Ոստիկանությունը հետևողական է։

  • Կիսվել: