երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նախատեսում ենք Ֆրանսիայի հրապարակը վերածել վայրի, որը կկապի Հյուսիսային պողոտան, Օպերան Կասկադին՝ հենց Ֆրանսիայի հրապարակի միջոցով. Թանդիլյան

Նախատեսում ենք Ֆրանսիայի հրապարակը վերածել վայրի, որը կկապի Հյուսիսային պողոտան, Օպերան Կասկադին՝ հենց Ֆրանսիայի հրապարակի միջոցով. Թանդիլյան

Մենք նախատեսում ենք Ֆրանսիայի հրապարակը վերածել երևանցիների ամենասիրելի վայրի, որը կկապի Հյուսիսային պողոտան, Օպերան Կասկադին՝ հենց Ֆրանսիայի հրապարակի միջոցով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը․

Նա, մասնավորապես, նշել է. «Երևանի գրեթե բոլոր հրապարակները պարզապես փողոցներ են մեքենաների երթևեկության համար։

Երևանում բացակայում են քայլելու հրապարակները, ինչպիսիք կան եվրոպական գրեթե բոլոր քաղաքներում։

Մենք նախատեսում ենք Ֆրանսիայի հրապարակը վերածել երևանցիների ամենասիրելի վայրի, որը կկապի Հյուսիսային պողոտան, Օպերան Կասկադին հենց Ֆրանսիայի հրապարակի միջոցով։

Իսկ երթևեկությունը կկազմակերպվի թունելների միջոցով։

Սա մեր հերթական մեգանախագծերից մեկն է, որը Երևանը դարձնելու եվրոպական մակարդակի մայրաքաղաք»։

  • Կիսվել: