չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Նախարարը չի կիսում այն տեսակետը, թե մարդիկ շուտով տներում մահանալու են կորոնավիրուսից

Նախարարը չի կիսում այն տեսակետը, թե մարդիկ շուտով տներում մահանալու են կորոնավիրուսից

Այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ վերջին օրերին մի քանի նոր ռեանիմացիոն մահճակալներ են ընդգրկվել կորոնավիրուսի դեմ պայքարում, եւ եւս մի քանի հիվանդանոցում էլ նախատեսվում են խոշոր ավելացումներ։ 

Նա, մասնավորապես, նշեց. «Արդեն փոքր ավելացումներ ունեցել ենք․ խոսքը Արտաշատի ԲԿ-ի մասին է եւ Օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության գիտական կենտրոնի։ Երեք խոշոր ավելացումներ էլ ունենալու ենք՝ մեկը Աստղիկ բժշկական կենտրոնում՝ մոտավորապես 20 ռեանիմացիոն մահճակալ եւ եւս 20 ինտենսիվ թերապիայի մահճակալ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կենտրոնում՝ մոտ 50 ռեանիմացիոն մահճակալ եւ Էրեբունի բժշկական կենտրոնում մոտավորապես 45-ից 50 ռեանիմացիոն մահճակալ եւ այդ գործողությունները կախված են լինելու վարակի տարածման կետից»:

Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք համաձա՞յն է պատգամավորներից մեկի կարծիքին այն մասին, որ շուտով մարդիկ տներում մահանալու են կորոնավիրուսից, նախարարը բացասական պատասխան տվեց։

  • Կիսվել: