շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
ԱԳՆ-ը՝ ԵՄ կողմից հաստատված Հայաստանի կողմից տրամադրվող «COVID-19» համավարակի դեմ պատվաստման հավաստագրերի մասին

ԱԳՆ-ը՝ ԵՄ կողմից հաստատված Հայաստանի կողմից տրամադրվող «COVID-19» համավարակի դեմ պատվաստման հավաստագրերի մասին

2021 թ․ հոկտեմբերի 28-ին Եվրոպական հանձնաժողովը որոշում է ընդունել, համաձայն որի՝ հաստատվում է Հայաստանի կողմից տրամադրվող COVID-19 համավարակի դեմ պատվաստման հավաստագրերի համարժեքությունն ԵՄ կողմից տրամադրվող EU Digital COVID հավաստագրին։
 
Այսպիսով՝ Հայաստանը միանում է Եվրոպական միության EU Digital COVID Certificate  համակարգին, և միմյանց հավաստագրերը դառնում են փոխադարձ ճանաչելի։
 
«Նշենք, որ EU Digital COVID Certificate համակարգին այս պահի դրությամբ միացած է 45 պետություն։
 
Ընդգծենք նաև, որ հավաստագրերի փոխճանաչելիության սկզբունքը գործում է միայն Դեղերի եվրոպական գործակալության կողմից հաստատված պատվաստանյութերով պատվաստված լինելու դեպքում (հաստատված պատվաստանյութերի ցանկը)»,- ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: