Նախագահն ավարտել է հետազոտությունները և անցել սովորական աշխատանքային ռեժիմի
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հետազոտվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Նախագահն արդեն ավարտել է հետազոտությունները և անցել սովորական աշխատանքային ռեժիմի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արմեն Սարգսյանին տեղափոխել են ՛՛Աստղիկ՛՛ ԲԿ: