Նախագահին առաջարկել եմ մեր 105-ամյա հայրենակցին ՀՀ քաղաքացիություն շնորհել. Փաշինյան
Այսօր շատ հիշարժան փաստաթուղթ եմ ստորագրել. ՀՀ նախագահին առաջարկել եմ մեր հայրենակից 105-ամյա Ն.Յ.-ին ՀՀ քաղաքացիություն շնորհել՝ իր դիմումի համաձայն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ն.Յ.-ն ծնվել է 1915 թվականին, Արեւմտյան Հայաստանում, ներկայումս բնակվում է Հայաստանի Հանրապետությունում եւ 105 տարեկանում ցանկացել է ՀՀ քաղաքացիություն ընդունել՝ ունենալով Իտալիայի քաղաքացիություն:
Աշխարհի յուրաքանչյուր հայ պիտի ունենա ՀՀ քաղաքացիություն։
Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացի»:
Հիշեցնենք, որ փետրվարի հինգին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ 105 տարեկան Նուրհան պապիկը ստացել է ՀՀ քաղաքացիություն: