կիրակի, օգոստոս 9
9 / 8 / 2026
Նախագահի մասնակցությամբ քննարկվել են առողջության համընդհանուր ապահովագրությանը վերաբերող հարցեր

Նախագահի մասնակցությամբ քննարկվել են առողջության համընդհանուր ապահովագրությանը վերաբերող հարցեր

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներին, որոնք ներկայացրել են իրենց դիտարկումները, առաջարկներն ու մտահոգությունները առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման գործընթացի վերաբերյալ․ քննարկվել են համակարգի կայունությունն ու լուծման կարիք ունեցող խնդիրները, իսկ նախագահը կարևորել է մասնագիտական համայնքի ակտիվ մասնակցությունը։

«Հանդիպման ընթացքում ոլորտի ներկայացուցիչները ներկայացրել են առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման ընթացքին վերաբերող իրենց դիտարկումները, առաջարկները և առկա մտահոգությունները։

Քննարկվել են ապահովագրական դաշտում առկա խնդիրները, դրանց արդյունավետ լուծման հնարավորությունները, ինչպես նաև համակարգի կայուն իրականացումն ապահովելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերը։ Նախագահը կարևորել է մասնագիտական համայնքի ներգրավվածությունը և ընդգծել, որ առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումն էական նշանակություն ունի երկրի սոցիալական և առողջապահական քաղաքականության ամրապնդման համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: