ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանը այցելել է Թբիլիսիի Հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն

Նախագահ Վահագն Խաչատուրյանը այցելել է Թբիլիսիի Հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Թբիլիսիի Հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից ծաղկեպսակ է դրվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ։

Նախագահը մշակութային և հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանի ուղեկցությամբ շրջել է պանթեոնի տարածքով և ծաղիկներ դրել հայ անվանի գործիչների շիրմաքարերին։ Նախագահը նշել, է որ մեծապես տպավորված է պանթեոնի բարեկարգ վիճակով։ Նա շնորհակալություն է հայտնել այն կարևոր աշխատանքի համար, որ արվում է ի հիշատակ հայ մտավորականների ու ականավոր հայ գործիչների։

Վրաստան այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է նաև Սիմոն Ջանաշիանի անվան ազգային թանգարան։ Թանգարանի տնօրեն Դավիթ Լորթկիպանիձեի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել թանգարանում, ծանոթացել ցուցանմուշներին։

 

 

  • Կիսվել: