հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Նախադպրոցական կրթությունը դարձնում ենք ավելի հասանելի մեր բոլոր երեխաների համար․ Նախարար

Նախադպրոցական կրթությունը դարձնում ենք ավելի հասանելի մեր բոլոր երեխաների համար․ Նախարար

«Մենք նախադպրոցական կրթության ոլորտում նաև ներառականության գործընթացն ենք շատ ավելի ամուր հիմքերի վրա դնում։ Սա նշանակում է, որ նախադպրոցական կրթությունը դարձնում ենք ավելի հասանելի մեր բոլոր երեխաների համար, որը կառավարության ծրագրի կարևոր թիրախներից էր»,- կառավարության այսօրվա նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության անդամների ուշադրությունը հրավիրեց օրակարգում ընդգրկված, բայց չզեկուցվող հարցերից մեկին՝ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում  փոփոխություններ կատարելու առաջարկին։ 

«Այս տարվա սեպտեմբերից մենք պետական բյուջեից ֆինանսավորում ենք կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նախադպրոցական կրթությունը և այս օրենսդրական փոփոխությամբ հստակեցնում ենք այն բոլոր ծառայությունները, որոնք պիտի հասանելի լինեն նախադպրոցական  կրթության տարիքի երեխաներին՝ բոլոր բնակավայրերում  և նաև այն բոլոր փոփոխություններ ենք իրականացնում, որ նաև հաշմանդամության ոլորտում բարեփոխումներից են  բխում՝ խելամիտ  հարմարեցնումներ, նպատակային  գումարների տրամադրում »,-նշեց նախարարը։ 

 

  • Կիսվել: