ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նաիրա Զոհրաբյանը խոստացավ իր կուսակցի ռեստորանում պահվող կապիկին հենց այսօր տեղափոխել Կենդանաբանական այգի

Նաիրա Զոհրաբյանը խոստացավ իր կուսակցի ռեստորանում պահվող կապիկին հենց այսօր տեղափոխել Կենդանաբանական այգի

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում խոստացել է հենց այսօր Կենդանաբանական այգի տեղափոխել «Օազիս» ռեստորանում պահվող կապկին։

«Երեկվանից մամուլում ահազանգ կար, որ Գյումրու «Օազիս» ռեստորանում պահվում է կապիկ, որի պահպանման պատշաճ պայմանները չեն ապահովվում։

Քիչ առաջ զրուցեցի ռեստորանի սեփականատերերի հետ, ովքեր ասացին, որ իրենք պարբերաբար դիմել են Կենդանաբանական այգու նախկին տնօրինությանը՝ կապիկին հանձնելու համար, սակայն որեւէ արձագանք չեն ստսցել։

Հենց նոր խոսեցի Կենդանաբանական այգու նորանշանակ տնօրեն Վլադիմիր Սիմոնյանի հետ, ներկայացրեցի իրավիճակը եւ հենց այս պահին այգու տնօրենը, բժիշկների խմբի հետ մեկնում է Գյումրի՝ կապիկին Երեւանի Կենդանաբանական այգի տեղափոխելու համար։

Շնորհակալ եմ նոր տնօրենին՝ օպերատիվ արձագանքի համար։

Կապիկն այսօր արդեն կլինի Կենդանաբանական այգում»,- գրել է Զոհրաբյանը:

Նշենք, որ ըստ մամուլի, Գյումրու այդ ռեստորանը պատկանում է Զոհրաբյանի կուսակից, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին (Վարդանիկ)։ Հավանաբար հենց այդ պատճառով էլ Զոհրաբյանը հետագայում հեռացրեց այդ գրառումը։     

  • Կիսվել: