ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մուրադովը կտրուկ քայլերի կգնա, եթե այսօր չվերադարձնեն մեր գերեվարված զինծառայողին. Բորիս Ավագյան

Մուրադովը կտրուկ քայլերի կգնա, եթե այսօր չվերադարձնեն մեր գերեվարված զինծառայողին. Բորիս Ավագյան

Գեներալ- լեյտենանտ Ռուստամ Մուրադովը բանակցություններ է վարում այսօր գերեվարված հայ զինծառայողին վերադարձնելու կապակցությամբ և հուսադրում է, որ այսօր մեր զինծառայողը կվերադարձվի։ Այս մասին «Հրապարակին» ասել է գնդապետ Բորիս Ավագյանը, որը սերտ կապեր ունի Մուրադովի հետ․

«Ռուսաստանի Դաշնության ղեկավարության հանձնարարականով՝ ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար գեներալ- լեյտնենատ Ռուստամ Մուրադովը մեծ ջանքերի շնորհիվ ,օգտագործելով ՌԴ խաղաղապահների ամբողջ ռեսուրսը, վարում է բանակցություններ, և հուսադրում է, որ մի քանի ժամում կպարտադրի ադրբեջանցիներին վերադարձնել մեր զինծառայողին, որը գերեվարվել է ադրբեջանցիների կողմից։Խոստանում են, որ շատ կտրուկ քայլերի կգնան, եթե այդ զինծառայողը չվերադարձվի այսօր»,- ասել է Ավագյանը։ 

Մինչ Մուրադովը բանակցում է ադրբեջանական կողմի հետ մեր զինծառայողի վերադարձի հարցով, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզում նախընտրական քարոզարշավ է իրականացնում։

Ավելի վաղ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ  «հունիսի 8-ին, ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծայառող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը Ա. Քաթանյանի՝ դիվերսանտ լինելու մասին չի համապատասխանում իրականությանը»։

  • Կիսվել: