շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Մուրացան» հիվանդանոցը Կարեն Վարդանյանի 100 մլն դրամ աջակցության շնորհիվ 11 նորածնային բժշկական սարքավորում ունի

«Մուրացան» հիվանդանոցը Կարեն Վարդանյանի 100 մլն դրամ աջակցության շնորհիվ 11 նորածնային բժշկական սարքավորում ունի

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցը համալրվել է նորագույն բժշկական սարքավորումներով՝ շարժական ռենտգեն, նորածինների բուժական հիպոթերմիայի  և թոքերի արհեստական շնչառության սարքեր, նորածնային կյուվեզ, ջերմային տաքացուցիչ, էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի մոնիտորինգի համակարգ:

Բարերար Կարեն Վարդանյանը  հիվանդանոցին է նվիրել ճապոնական և եվրոպական արտադրության  գերժամանակակից կյանք փրկող 11 նոր բժշկական սարքավորում, որոնք հնարավորություն կտան մանկական վերակենդանացման բաժանմունքում նորածինների խնամքն ու բուժսպասարկումը իրականացնել որակական ամենաբարձր  մակարդակով:  Ծրագրի ընդհանուր բյուջեն 100 մլն. դրամ է:

  • Կիսվել: