ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Հռիփսիմե Ապրեսյանը

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Հռիփսիմե Ապրեսյանը

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Հռիփսիմե Ապրեսյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

՛՛ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն այսօր շնորհակալություն հայտնեց «Մուրացան» հիվանդանոցի տնօրեն Բագրատ Բավեյանին և անձնակազմին ներկայացրեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ գլխավար բժշկի տեղակալ Հռիփսիմե Ապրեսյանին:

Արմեն Մուրադյանը խոսելով մարտահրավերների մասին՝ տնօրենի նորանշանակ պաշտոնակատարին հորդորեց՝ պահպանելով հիվանդանոցի ձեռքբերումները՝ ավելացնել նոր որակ:

Բագրատ Բավեյանը նշեց, որ պատիվ է ունեցել երկար տարիներ աշխատել համալսարանական հիվանդանոցի մեծ անձնակազմի հետ:

Համալսարանական հիվանդանոցի նորանշանակ պաշտոնակատար Հռիփսիմե Ապրեսյանը ստանձնելով պատասխանատու և պարտավորեցնող պաշտոնը նշեց, որ համալսարանական թիմի աջակցությամբ պատրաստ է կատարել առավելագույնը՝ հիվանդանոցի աշխատանքը լավագույնս կազմակերպելու համար՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: