չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
ՄԹ Լորդերի պալատի անդամն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՄԹ Լորդերի պալատի անդամն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ և հակասեմականության հարցերով ՄԹ կառավարության խորհրդական Ջոն Մենը, որ աշխատանքային այցով Հայաստանում է, ապրիրլի 8-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
 
 
May be an image of 3 մարդ, people standing և դրսումը
 
May be an image of 3 մարդ, people standing և ներսումը
 
May be an image of 2 մարդ, people standing և ներսումը
 
Նկարի նկարագրությունը հասանելի չէ
 
May be an image of 3 մարդ, people standing, դրսում, հուշարձան և ծառը
 
May be an image of 4 մարդ, people standing, դրսում և ծառը

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:

Պարոն Ջոն Մենը ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը: Նա շրջեց նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին Լորդ Ջոն Մենը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

  • Կիսվել: