հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Լեհաստանը դեմ չէ, որ Ուկրաինան իր մատակարարած զենքով հարվածի Ռուսաստանի տարածքի օբյեկտներին

Լեհաստանը դեմ չէ, որ Ուկրաինան իր մատակարարած զենքով հարվածի Ռուսաստանի տարածքի օբյեկտներին

Լեհաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Ցեզարի Տոմչիկը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է իրավունք ունենա արևմտյան զենքերն օգտագործել Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախներին հարվածելու համար։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine պարբերականը։

«Ռուսաստանն այսօր անում է այն, ինչ ուզում է, մինչդեռ որոշ երկրներ սահմանափակում են Ուկրաինային․ սա պետք է դադարի: Լեհաստանի դիրքորոշումը պարզ է՝ Ուկրաինան պետք է կարողանա պայքարել իր ստացած տեխնիկայով, և Լեհաստանը չի առարկում դրա դեմ», - ասել է նա՝ ընդունելով, որ քիչ երկրներ են կիսում այս դիրքորոշումը։

Վերջին շաբաթներին Արևմտյան երկրներն ակտիվորեն քննարկում են այն, որ Ուկրաինային պետք է թույլ տալ արևմտյան զենքերով հարվածել Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին։

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ երկրներին կոչ է արել Կիևին թույլ տալ արևմտյան զենքերով հարվածել Ռուսաստանին, քանի որ, ըստ նրա, Մոսկվան Ուկրաինային հարվածում է Ռուսաստանի տարածքից, հետևաբար, միջազգային օրենքի տեսանկյունից դա ընդունելի է։

 

  • Կիսվել: