երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Հրավիրյալների ցանկում չի եղել. ՆԳ փոխնախարարը՝ Վեհափառ Հայրապետի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու մասին

Հրավիրյալների ցանկում չի եղել. ՆԳ փոխնախարարը՝ Վեհափառ Հայրապետի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու մասին

Ներիքն գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը որևէ հստակ պատասխան չի տալիս՝ Սարդարապատում ոստիկանների գործողությունները Վեհափառ Հայրապետի նկատմամբ համաչա՞փ էին։

«Պարոն վարչապետն այսօր արձագանքել է, ավելացնելու որևէ բան չունեմ»,- լրագրողների բոլոր հարցերին նույն պատասխանն էր տալիս նա։

«Կա պետական արարողակարգ և կան պահանջներ, որոնք պետք է պահպանվեն և վերաբերում են հրավիրվածներին: Արարողակարգի գործընկերների փոխանցմամբ տվյալ պահին իրականացվել են ճշգրտումներ և ի սկզբանե հրավիրյալների ցանկում չի եղել, և հետևապես հարցը լուծվել է: Ցանկացած դեպք, այդ թվում այս դեպքը գտնվում է նախարարության հակակոռուպցիոն և ներքին անվտանգության վարչության մոնիտորինգի ուշադրության կենտրոնում: Եթե փաստերի համադրման արդյունքում գտնեն, որ կա ծառայողական քննության կարիք, ապա վստահեցնում եմ այն կլինի»,- նշեց նա:

Նախարարի տեղակալը չպատասխանեց միջադեպի մասին այլ հարցերին:

Հիշեցնենք՝ երեկ Սարդարապատում ոստիկանությունը խոչընդոտում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը հուշահամալիր: Չնայած խոչընդոտներին, կաթողիկոսը կարողացել է մուտք գործել հուշահամալիրի տարածք:

  • Կիսվել: