երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մրցույթին մասնակցել է միայն «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ն. ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել

Մրցույթին մասնակցել է միայն «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ն. ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել

Ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.

«168.am կայքը անդրադարձել է «Սիլ ինշուրանս» ընկերությունից Ներքին գործերի նախարարության կատարած գնմանը՝ նշելով, թե գնումն իրականացվել է մեկ անձից ընթացակարգով։

Կայքի դիտարկումների վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի պարեկային ծառայությանն ամրակցված 140 միավոր ՙՇկոդա Օկտավիա՚ մակնիշի տրանսպորտային միջոցների ապահովագրական (ԱՊՊԱ) ծառայությունների ձեռք բերման համար 03․07․2023 թ. հայտարարվել է մրցույթ:
Մրցույթի նախահաշվային արժեքը սահմանվել էր 7․180․000 դրամ։

Հայտի ներկայացման վերջնաժամկետ սահմանվել էր 06․07․2023 թ. ժամը 12 30- ը։
Մրցույթին կարող էր մասնակցել ցանկացած ապահովագրական ընկերություն, սակայն մասնակցել է միայն ՙՍիլ Ինշուրանս՚ ԱՓԲԸ-ն՝ իր ներկայացրած 5․600․000 դրամի հայտով, որի հետ էլ կնքվել է պայմանագիր։

Զանգվածային լրատվության միջոցներին հորդորում ենք մշտապես ներկայացնել ամբողջական և ճշգրտված տեղեկատվություն, իսկ թյուրըմբռնումներից զերծ մնալու համար դիմել ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումներին: Ներքին գործերի նախարարությունը միշտ պատրաստ է կառուցողական համագործակցության»:

  • Կիսվել: