երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Մոտոցիկլով ակցիա անողները փակել էին Աբովյան փողոցը․ կան բերման ենթակվածներ

Մոտոցիկլով ակցիա անողները փակել էին Աբովյան փողոցը․ կան բերման ենթակվածներ

Արթուր Վանեցյանի աջակից երիտասարդները մոտոցիկլետներով ակցիա են իրականցնում՝ կոչ անելով հանրությանը միանալ հանուն Հայաստանի ու Արցախի պաշտպանության ակցիաներին։ 

Նրանք կարճ ժամականով փակել են Աբովյան փողոցը, ինչից հետո կարմիր  բերետավորները բերման են ենթարկել մոտոցիկլի և ճանապարհը փակած մեքենայի վարորդներին և նրա ուղևորին։ Այս ընթաքցում կարմիր բերետավորները փորձում էին բերման ենթարկել նաև լրագրողներից մեկին։

Քաղաքացիներին բերման ենթարկելուց հետո փողոցը երևթեկությունը վերականգնվեց։ 

Ակցիայի մասնակիցները այս պահին ևս շարունակում են իրենց իրազեկման ակցիան՝ տեղեկացնելով, որ այսօր 18։30 մեկնարկում է մեծ երթ Սասունցի Դավիթի արձանի մոտից։ 

  • Կիսվել: