կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
«Բռնեք շիշը»․ վիճաբանություն Հայկ Սարգսյանի և բողոքի ակցիայի մասնակցի միջեւ

«Բռնեք շիշը»․ վիճաբանություն Հայկ Սարգսյանի և բողոքի ակցիայի մասնակցի միջեւ

Քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի եւ ԱԺ-ի մուտքի մոտ ակցիա անող քաղաքացիների միջեւ։ Սարգսյանը երբ մոտենում էր խորհրդարանի ընդունարանին, ակցիայի մասնակիցներից մեկը գոռաց՝ «բռնեք շիշը», նրան պատասխանեց պատգամավորն ու վիճաբանություն սկսվեց։

«Արան դու ես այ տղա, հանկարծ շշփոթես, իմացի՝ ում հետ ոնց ես խոսում»,- դիմելով պատգամավորին ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։ Մի քանի րոպե վիճելուց հետո, Հայկ Սարգսյանը ներս մտավ ընդունարան։

Նշենք, որ պատգամավորի շուրջբոլորը ոստիկաններին էին հավաքված, որոնք թույլ չէին տալիս կողմերին իրար մոտենալ։

«Մենք հիմա պատգամավորի տեսանք, հա ինքը պատգամավոր ա, ով հասարակության մեջ լայն ճանաչում ունի որպես շիշ բռնող Հայկ, հիմա տեսանք իր վերաբերմունքը, թե ոնց է խոսում քաղաքացիների հետ, ու էս տղան երկուսուկես տարի առաջ իր դավաճան ղեկավարի հետ միասին խոսում էին ժողովրդի շահերը պաշտպանելու, ժողովրդավարության մասին, հիմա տեսեք, թե ոնց են ծառայում, ոնց են խոսում մեզ հետ»,- հայտարարեց ակցիայի մասնակիցը։

  • Կիսվել: