կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մոտ ապագայում թե՛ ՀՀ-ում, թե՛ ամբողջ աշխարհում մինչև 10 մետր հեռավորություն ունեցող մառախուղ է սպասվում. գյուտարար

Մոտ ապագայում թե՛ ՀՀ-ում, թե՛ ամբողջ աշխարհում մինչև 10 մետր հեռավորություն ունեցող մառախուղ է սպասվում. գյուտարար

Հայաստանում շուտով մառախուղ է լինելու՝ մինչև տասը մետր հեռավորությամբ, դուրս կգաք, իրար տասը մետրից չեք տեսնի, մեքենաներն իրենց առաջը չեն տեսնի: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ինժեներ-գյուտարար Գագիկ Ալավերդյանը:

Նա նշեց, որ կարողանում է նախապես մեկ և ավելի ամիս առաջ մեծ ճշտությամբ կանխատեսել գլոբալ տաքացման երևույթը Երկիր մոլորակի վրա: Ըստ գյուտարարի՝ ինքը երկու տարվա մեջ մեկ և ավելի ամիս առաջ 28 անգամ կանխատեսել է Երկրի վրա գլոբալ տաքացման անոմալ երևույթը, և դրանք բոլորը, նրա հավաստմամբ, իրականացել են:

«Երկրի գլոբալ տաքացման երևույթն իսկապես վտանգավոր է, սա հրատապ խնդիր է, երկրագունդը գնում է կործանման»,-ասաց ինժեներ-գյուտարարը:

Նա բողոքեց, որ 2017-ին դիմել է Բնապահպանության նախարարություն, Գիտությունների ազգային ակադեմիա, սակայն իրեն չեն լսել, չեն աջակցել, մինչդեռ ինքը կարող է իրական լուծումներ առաջարկել, թե ինչպես կարելի է սկզբում դադարեցնել, այնուհետև՝ դանդաղեցնել գլոբալ տաքացման անոմալ երևույթը: Նրա խոսքով՝ այն մեկընդմիշտ վերջնականապես դադարեցնել հնարավոր չէ, ուստի գոնե դանդաղեցնելու համար ինքը հստակ լուծումներ ունի:

Նոր իշխանություններին գյուտարարը դեռ չէր դիմել, ինչն արեց հենց ուղիղ եթերով հաղորդվող մամուլի ասուլիսի ժամանակ:

  • Կիսվել: