շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մոսկվայում մահացել է NORSOYAN ապրանքանիշի հիմնադիր Լյուդմիլա Նորսոյանը

Մոսկվայում մահացել է NORSOYAN ապրանքանիշի հիմնադիր Լյուդմիլա Նորսոյանը

Մոսկվայում 59 տարեկանում մահացել է դիզայներ, NORSOYAN ապրանքանիշի և Fashion Factory School կրթական հարթակի հիմնադիր Լյուդմիլա Նորսոյանը։ Այս մասին հայտնում է Fashion Factory Telegram ալիքը։

«Այս գիշեր կյանքից հեռացել է Fashion Factory դպրոցի հիմնադիր Լյուդմիլա Նորսոյանը։ Հինգ տարի Լյուդմիլան պայքարում էր ուռուցքի դեմ», - ասվում է հրապարակման մեջ:

Դիզայները և նորաձևության տեսաբանն այս ոլորտում աշխատել է 1987 թվականից։ 20 սեզոնների ընթացքում նա ցուցադրել է իր ապրանքանիշի հավաքածուները Mercedes-Benz Fashion Week Russia-ում։ Լյուդմիլա Նորսոյանը մշակել է տրիկոտաժի նմուշներ ռուսական և արտասահմանյան բրենդների համար, գրել հոդվածներ, դասախոսել, դասավանդել և վերլուծել նորաձևության միտումները։

Նա երիտասարդ դիզայներների համար կրթական հարթակ է հիմնել 2013թ.:

  • Կիսվել: