չորեքշաբթի, սեպտեմբեր 2
2 / 9 / 2026
Մոսկվայում Հայաստանի մշակույթի օրեր կանցկացվեն

Մոսկվայում Հայաստանի մշակույթի օրեր կանցկացվեն

Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր կանցկացվեն։

Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունը։
 
Ըստ հաղորդագրության` մշակույթի օրերի շրջանակում Մոսկվայում ելույթ կունենան հայաստանյան երկու երաժշտական խմբեր։
 
Հունիսի 10-ին Չայկովսկու անվան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Իսկ հունիսի 11-ին Մոսկվայի պետական կոնսերվատորիայի փոքր դահլիճում նախատեսված է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի համերգը՝ Էդուարդ Թադևոսյանի ղեկավարությամբ։
 
Միջոցառումները նվիրված են Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

  • Կիսվել: