երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Մոսկվայում 4 տարեկան երեխան ընկել է վեցերորդ հարկից

Մոսկվայում 4 տարեկան երեխան ընկել է վեցերորդ հարկից

Մոսկվայի հարավում վեցերորդ հարկի բնակարանի պատուհանից  երեխա է ընկնել: Ստացած վնասվածքներից նա մահացել է շտապօգնության մեքենայում, հայտնում է Ria.ru-ն։

Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել, լրագրողներին հայտնել է քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր շտաբի ղեկավարի ավագ օգնականը:

Ըստ հետաքննության տվյալների՝ ապրիլի 23-ի առավոտյան 2018 թվականին ծնված տղան, որը ծնողների կողմից թողնվել է առանց հսկողության, հենվել է մոծակների ցանցին։ Ցանցը չի դիմացել երեխայի քաշին, արդյունքում տղան 6-րդ հարկի պատուհանից ընկել է։

 

 

  • Կիսվել: