երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Մոսկվայի ոստիկանների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Մոսկվայի ոստիկանների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 26-ին Երևան-Մոսկվա չվերթի հաշվառումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 21-ամյա Ռաֆիկ Հ.-ն:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, վերջինս  մարտի 3-ից Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (Փաստաթղթի կեղծումը) 5-րդ մասի մեղադրանքով:
 

Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: