շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մոսկվայի գերեզմանատանը տեղադրվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հուշարձանը (լուսանկարներ)

Մոսկվայի գերեզմանատանը տեղադրվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հուշարձանը (լուսանկարներ)

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հուշարձանն այսօր՝ դերասանի մահվան տարելիցի օրը, տեղադրվել է Մոսկվայի Վագանկովյան գերեզ-մանատանը:

Հուշարձանի հեղինակ Միքայել Սողոյանի խոսքով՝ հուշարձանի վրա աշխատանքներն իրականացվել են ամբողջ տարվա ընթացքում։ Դրան մասնակցել են նաև Ջիգարխանյանի ընկերները, ընտանիքի անդամները, ինչպես նաև թատրոնի ներկայացուցիչները։
 
«Արձանը գրանիտից է։ Արմեն Բորիսովիչը ներկայացված է արդեն պատկառելի տարիքում, կարծում եմ` հենց այդպես է նրան մեծամասնությանը հիշում։ Այս կերպարը Վլադիմիր Մայակովսկու թատրոնի բեմադրության մեջ Էդվարդ Ռադզինսկու «Զրույցներ Սոկրատեսի հետ» ներկայացման նրա շատ նշանակալի դերերից մեկն է»,- ասել է Սողոյանը։
 

  • Կիսվել: