հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մոսկվա կինոթատրոնում կայացել  է Մերի Սարիկյանի «Իմ նպատակների քարտեզը» գրքի շնորհանդեսը

Մոսկվա կինոթատրոնում կայացել է Մերի Սարիկյանի «Իմ նպատակների քարտեզը» գրքի շնորհանդեսը

Երեկ Մոսկվա կինոթատրոնում կայացավ Մերի Սարիկյանի «Իմ նպատակների քարտեզը» գրքի շնորհանդեսը: Գեղեցիկ կարճ ֆիլմերի շնորհիվ հյուրերը մի պահ ճախրեցին դեպի տիեզերք, այնուհետև վերադարձան մանկություն, իսկ հետո Մերին հանդես եկավ շատ ոգևորիչ և մոտիվացիոն ելույթով: Օդը սիրով էր լցված. հեղինակը նշեց , որ ուզում է հավատով լցնել երեկոն՝ սեփական ուժերի, նպատակների իրագործման և հաջողության իրական լինելու հանդեպ: Կարծում ենք ՝ դա նրա մոտ հրաշալի ստացվեց, այդ մասին էին պատմում ներկաների լայն ժպիտներն ու վառվող աչքերը: Ներկա էին նաև բազմաթիվ հայտնի հյուրեր:

«Իմ նպատակների քարտեզը» գիրքը հեղինակի 3-րդ գիրքն է: Այն արդեն վաճառվում է Զանգակ գրախանութում և հեղինակի պաշտոնական կայքում:

Ինչպես հեղինակը նշեց, «Ես գրել եմ «Իմ նպատակների քարտեզը» , որպեսզի միանգամից մեծ թվով մարդկանց համար հասանելի դարձնեմ այն մեթոդներն ու գաղափարները, որոնք օժանդակելու են իրենց նպատակների իրագործման և ներդաշնակ ապրելու ճանապրհին»։

Գրքում զետեղված յուրաքանչյուր վարժություն այնպես է մշակված, որ երակարժամկետ և հիմնաքարային ազդեցություն ունենա մարդու կյանքի վրա: Ինքնաճանաչման, անձնական աճի և գիտակից ապրելու այս ուղեցույցը կարծում ենք հրաշալի նվեր է Ամանորին ընդառաջ, որպեսզի ճիշտ քարտեզագրենք մեր նպատակները:

  • Կիսվել: