Մոնթեբելոյի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում կոնգրեսականները կարևորել են ճանաչման փաստը
Մոնթեբելոյի հայոց ցեղասպանության հուշահամալիրում հարգել են հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, հայտնում է Ամերիկայի Ձայնը։
Կոնգրեսականները կարևորել են Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը, ապագայում ցեղասպանությունների կրկնությունից խուսափելու համար։


