ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Moderna-ն կորոնավիրուսի իր պատվաստանյութի մեկ չափաբաժինը գնահատել է 25-37 դոլար

Moderna-ն կորոնավիրուսի իր պատվաստանյութի մեկ չափաբաժինը գնահատել է 25-37 դոլար

Նուբար Աֆեյանին պատկանող Moderna ընկերության՝ կորոնավիրուսի պատվաստանյութի մեկ չափաբաժնի արժեքը կտատանվի 25-37 դոլարի սահմանում: Այս մասին գերմանական Die Welt պարբերականին հայտնել է ընկերության ղեկավար Ստեֆան Բանսելը:

«Վերջնական գինը կախված կլինի խմբաքանակի չափից, որն անհրաժեշտ կլինի պատվիրատուին: Դա արդար գին է՝ հաշվի առնելով COVID-19-ով վարակված ծանր հիվանդի բուժման ծախսերը առողջապահության համակարգի համար: Մենք հետաքրքրված չենք առավելագույն շահույթ ձեռք բերելու գործում»,- նշել է նա։

Բանսելի խոսքով՝ ներկա պահին ընկերությունը բանակցություններ է վարում Եվրահանձնաժողովի հետ պատվաստանյութը Եվրոպա մատակարարելու համար: Մինչև տարեվերջ ընկերությունը մտադիր է 20 մլն դեղաչափ արտադրել, որի մի մասը հասանելի կլինի Եվրոպայում:

 

Հիշեցնենք, որ ընկերությունն ավելի վաղ հայտարարել է, որ COVID-19-ի դեմ mRNA-1273 հնարավոր պատվաստանյութի ուսումնասիրման երրորդ փուլում մոնիթորինգի անկախ խումբը տեղեկացրել է Moderna-ին, որ փորձարկումները համապատասխանում են վիճակագրական չափանիշներին, որոնք սահմանված են արդյունավետության ուսումնասիրության արձանագրություններում, և պատվաստանյութի արդյունավետությունը կազմում է 94․5%

  • Կիսվել: