շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մխիթարյանն իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել Հռոմի պապին

Մխիթարյանն իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել Հռոմի պապին

Հենրիխ Մխիթարյանը իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել Հռոմի Ֆրանցիսկոս պապին. տեղեկացնում է vaticannews-ը:

Նշվում է, որ Հռոմի Օլիմպիական մարզադաշտում այսօր մեկնարկել է ֆուտբոլային Խաղաղության մրցաշարը, որի կարգախոսն է. «Մենք խաղում ենք հանուն խաղաղության»։

Մրցաշարը կազմակերպվում է Սուրբ Աթոռի կողմից արդեն երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մրցաշարին կմասնակցեն բազմաթիվ աշխարհահռչակ ֆուտբոլիստներ։ Նախքան մեկնարկը նրանց ընդունել է Հռոմի պապը։

 

  • Կիսվել: