ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մխիթար Հայրապետյանը՝ Լանզարոտեի կոնվենցիայի՝ կրթության բաղադրիչին վերաբերող 6-րդ կետի շուրջ հանրության մտահոգությունների մասին

Մխիթար Հայրապետյանը՝ Լանզարոտեի կոնվենցիայի՝ կրթության բաղադրիչին վերաբերող 6-րդ կետի շուրջ հանրության մտահոգությունների մասին

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Լանզարոտեի կոնվենցիայի՝ կրթության բաղադրիչին վերաբերող 6-րդ կետի շուրջ հանրության մտահոգություններին:

Նա, մասնավորապես, գրել է. «Հաշվի առնելով Լանզարոտեի կոնվենցիայի՝ կրթության բաղադրիչին վերաբերող 6-րդ կետի շուրջ հանրության մտահոգությունները՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը, ինչպես ավելի վաղ հայտնել էի ԱԺ ամբիոնից, ձևավորել է աշխատանքային խումբ, որն արդեն հաջորդ շաբաթ ԿԳՄՍ նախարարության կողմից ձևավորվող աշխատանքային խմբի հետ միասին կունենա իր առաջին աշխատանքային քննարկումը՝ այսպիսով մասնակցելով չափորոշիչների և ծրագրի մշակման, ինչպես նաև վերահսկման գործընթացին:

Աշխատանքային խմբում ընդգրկվել են հինգ պատգամավորներ՝ ԱԺ բոլոր երեք խմբակցություններից. Սոֆիա Հովսեփյան, Արթուր Մանուկյան, Լիլիթ Ստեփանյան («Իմ քայլը»), Իվետա Տոնոյան («Բարգավաճ Հայաստան), Աննա Կոստանյան («Լուսավոր Հայաստան»:

  • Կիսվել: