շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Մխչյան-Բյուրավան ճանապարհին ավտոբուսի վթարից տուժածներից երեքը վերակենդանացման բաժանմունքում են

Մխչյան-Բյուրավան ճանապարհին ավտոբուսի վթարից տուժածներից երեքը վերակենդանացման բաժանմունքում են

Սեպտեմբերի 2-ին, ժամը 08։20-ի սահմաններում Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին ուղեւորատար ավտոբուսի վթարից տուժածներից 3-ը գտնվում են «Էրեբունի» ԲԿ-ի վերականդանացման բաժանմունքում: Այս մասին հայտնեցին ԲԿ-ից:

Հիվանդանոց տեղափոխված 16 անձանցից մեկը դուրս է գրվել, մյուսները գտնվում են տարբեր բաժանմունքների հիվանդասենյակներում։

Սեպտեմբերի 2-ին, ժամը 08։23-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար:

Պարզվել է, որ «FAV» մակնիշի (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1959 թ․) Գետազատ-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։

Ըստ նախնական տվյալների՝ 16 տուժած հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, 14-ը՝ Երևանի «Էրեբունի» ԲԿ, իսկ 1-ը՝ Մասիսի ԲԿ:

  • Կիսվել: