ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գեղարքունիքի մարզում Mitsubishi-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե խողովակին․ վարորդը տեղում մահացել է

Գեղարքունիքի մարզում Mitsubishi-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե խողովակին․ վարորդը տեղում մահացել է

Այսօր՝ հունիսի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 72 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, Mitsubishi մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում և բախվել երկաթե խողովակին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը փորձել են օգնություն ցուցաբերել քաղաքացիները, դուրս է բերվել ավտոմեքենայից, սակայն օպերատիվորեն ժամանած Սևանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները տեղում արձանագրել են նրա մահը։ 

Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկ Արտեմ Մակարյանը և կրտսեր պարեկ Արման Բադալյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: