կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
 ՄԻՊ-ը  համապատասխան պարզաբանումներ է պահանջել պետական իրավասու մարմիններից՝ Լեո Նիկոլյանի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ

ՄԻՊ-ը համապատասխան պարզաբանումներ է պահանջել պետական իրավասու մարմիններից՝ Լեո Նիկոլյանի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ

«Զվարթնոց» օդանավակայանի աշխատակցների և ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ: Այս մասին հայտնում են Պաշտպանի գրասենյակից։

«Հարցը գտնվում է Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, համապատասխան պարզաբանումներ են պահանջվել պետական իրավասու մարմիններից։

Հարկ ենք համարում ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները պարբերաբար այցելում են «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսակցելու և նրա առողջական վիճակին ծանոթանալու նպատակով: Վերջին այցը տեղի է ունեցել մայիսի 21-ին»,- ասված է գրառման մեջ:

  • Կիսվել: