ՄԻՊ-ը հանդիպել է «Մոդել Հայաստան» ծրագրի Լոռու մարզային թիմի երիտասարդներին
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումն օգոստոսի 22-ին հյուրընկալել է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից իրականացվող «Մոդել Հայաստան» ծրագրի Լոռու մարզային թիմի երիտասարդներին։
Այցի նպատակն էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը:
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար Զարինե Հովհաննիսյանը երիտասարդներին ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը: Հանդիպումը կրել է հարցուպատասխանի ձևաչափ. երիտասարդները բարձրացրել են մի շարք հարցեր:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, այդ թվում՝ մարզային ստորաբաժանումներում, ուսումնական հաստատությունների սաների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները կրում են շարունակական բնույթ:


