հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են ազատազրկված կանանց

ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են ազատազրկված կանանց

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մարտի 8-ի առթիվ այցելել են ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, շնորհավորել ազատությունից զրկված կանանց և ՔԿՀ աշխատակազմի կին աշխատակիցներին։

ՄԻՊ-ից հայտնում են, որ Պաշտպանի ներկայացուցիչները ներկա են գտնվել քրեակատարողական հիմնարկի ազատությունից զրկված կանանց մասնակցությամբ կազմակերպված միջոցառմանը։

Այնուհետև զրուցել են կալանավորված և դատապարտված կանանց հետ, վեր հանել նրանց հուզող խնդիրները։

  • Կիսվել: