երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
ՄԻՊ-ի աշխատակազմը կադրային բանկ է ստեղծում

ՄԻՊ-ի աշխատակազմը կադրային բանկ է ստեղծում

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կադրային բանկ է ստեղծում` իր կազմը որակյալ նոր կադրերով համալրելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:

Ռեսուրսների կառավարման այլընտրանքային գործիքի ստեղծումը թույլ կտա, ըստ անհրաժեշտության, ընտրել մասնագետների` պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող կարճաժամկետ և երկարաժամկետ աշխատանքներում ներգրավելու համար:

Հետաքրքրված քաղաքացիները կարող են իրենց ինքնակենսագրականները ուղարկել [email protected] էլ.փոստին` որպես թեմա նշելով ԿԱԴՐԱՅԻՆ ԲԱՆԿ: Մանրամասների համար զանգահարել (+374 10) 530 262 հեռախոսահամարով:

  • Կիսվել: