երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ՄԻՊ-ի աջակցությամբ կազմակերպության դադարեցված գործունեությունը վերականգնվել է

ՄԻՊ-ի աջակցությամբ կազմակերպության դադարեցված գործունեությունը վերականգնվել է

Փաստաբանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ մուտքագրված բողոքով տեղեկացրել է, որ քրեական վարույթի շրջանակում, գործողություններ իրականացնելու նպատակով, իր վստահորդին պատկանող կազմակերպության գործունեությունը դադարեցվել է:

ՄԻՊ-ից հայտնում են, որ ըստ նրա՝ կազմակերպության տևական ժամանակ չգործելու հետևանքով տնտեսվարողը և աշխատակիցները կրում են էական վնասներ: Խնդրել է Պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ խնդիրը կարգավորելու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանը՝ կարևորելով տնտեսվարողի և աշխատակիցների իրավունքների ու օրինական շահերի ապահովումը, պարզաբանումների պահանջով դիմել է համապատասխան իրավասու պետական մարմին։ Պաշտպանի արագ արձագանքման արդյունքում կազմակերպության գործունեությունը վերականգնվել է:

  • Կիսվել: