չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
ՄԻՊ աջակցությամբ քաղաքացու կենսաթոշակը վերահաշվարկվել է,վերջինս ստացել է նախկինում չվճարված գումարը

ՄԻՊ աջակցությամբ քաղաքացու կենսաթոշակը վերահաշվարկվել է,վերջինս ստացել է նախկինում չվճարված գումարը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ քաղաքացու կենսաթոշակը վերահաշվարկվել է, արդյունքում վերջինս ստացել է նախկինում չվճարված ամբողջ գումարը։

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ աշխատանքային ստաժում չհաշվարկված 5 տարի 8 ամիս ժամանակահատվածը ներառելու և կենսաթոշակի վերահաշվարկ իրականացնելու հարցով։

Պաշտպանի գրության հիման վրա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կատարել է հավելյալ ուսումնասիրություններ։ Արդյունքում իրականացվել է վերահաշվարկ՝ ներառելով նաև աշխատանքային ստաժի չհաշվարկված ժամանակահատվածը։

Քաղաքացին Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է, որ այդ տարիների չվճարված գումարը ստացել է 2023 թվականի մայիս ամսվա կենսաթոշակի հետ միասին։

  • Կիսվել: