ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մինչև սեպտեմբերի 1-ը հին «գազել»-ներով սպասարկվող բոլոր գծերը փոխարինված կլինեն նոր ավտոբուսներով. Տիգրան Ավինյան

Մինչև սեպտեմբերի 1-ը հին «գազել»-ներով սպասարկվող բոլոր գծերը փոխարինված կլինեն նոր ավտոբուսներով. Տիգրան Ավինյան

«Գործող երթուղային ցանցը թվայնացվել է, արդյունքում իրականացվել են ուսումնասիրություններ։ Ուսումնասիրվել են «Գազել» մակնիշի տրանսպորտային միջոցներով սպասարկվող միկրոավտոբուսային բոլոր երթուղիները․ դրանք 24-ն են։ Ուսումնասիրության արդյունքում իրականացվել են ավտոբուսային ու միկրոավտոբուսային կրկնվող գծերի համադրումներ, որ հնարավոր լինի նոր շարժակազմով սպասարկել»,- տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։

Նրա խոսքով՝ 363 «գազել»-ները կփոխարինվեն 143 ավտոբուսներով, ինչն էլ իր հերթին կբերի երթևեկության թեթևացման. «Շարժակազմի կրճատման արդյունքում կրճատվելու է տվյալ տրանսպորտային միջոցների վազքը, ինչը տնտեսական էֆեկտ է ունենալու շահագործման և սպասարկման ծախսերի վրա»,- ասել է նա։ Ըստ Հարությունյանի՝ հունիսի 1-ից կերևան այդ փոփոխությունները։

Կներդրվի նաև նոր երթուղի դեպի Զվարթնոց օդանավակայան. «Օրը 45 րոպե պարբերականությամբ կիրականացվի կանոնավոր ուղևորափոխադրում դեպի Զվարթնոց օդանավակայան»։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, թե այս փոփոխությունների արդյունքում մինչև սեպտեմբերի 1-ը հին «գազել»-ներով սպասարկվող բոլոր գծերը փոխարինված կլինեն նոր ավտոբուսներով։ Ըստ նրա՝ դեպի Զվարթնոց օդանավակայան երթուղին էլ կսպասարկվի «ՄԱՆ» մակնիշի ավտբուսներով. «Կապահովվի և որակ, և հյուրերի համար առաջին դրական տպավորությունը կստեղծվի քաղաքի մասին»,- ասաց Ավինյանը։

 

  • Կիսվել: