շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մինչև մայիսի 6-ը կորոնավիրուսի կասկածով հիվանդանոց է տեղափոխվել 2333 անձ

Մինչև մայիսի 6-ը կորոնավիրուսի կասկածով հիվանդանոց է տեղափոխվել 2333 անձ

Այս տարի մարտ, ապրիլ ամիսներին ու մինչև մայիսի 6-ը ներառյալ կորոնավիրուսի կասկածով հիվանդանոց է տեղափոխվել 2333 մարդ: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց Շտապօգնություն ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Նա ընդգծեց, որ Երևանի քաղաքապետարանի շտապբուժօգնության ծառայությունում անվտանգության պարագաների, համազգեստի խնդիր չկա, և աշխատակիցները պաշտպանված են:

«Խոսքը այն հիվանդների մասին է, որոնք ունեն սուր շնչառական խնդիրներ, թոքաբորբ: Մենք կորոնավիրուսի նախնական ախտորոշում չենք անում, ուստի պարզելու համար, թե նրանցից քանիսն են կորոնավիրուսով հիվանդ, քանիսը ոչ, պետք է թեստավորում անցկացվի»,-նշեց Ստեփանյանը:

Ստեփանյանը նշեց, որ շտապօգնության ծառայությունում եղել են տարիքային առումով ռիսկային գոտում գտնվող բժիշկներ և բուժքույրեր, ինչպես նաև վարորդներ, որոնք հրաժարվել են աշխատել կորոնավիրուսով վարակված մարդկանց հետ: 

  • Կիսվել: