չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Մինչև ավագանու հաջորդ ընտրությունները Երևանում բոլոր հին վերելակները փոխարինված կլինեն. Ավինյան

Մինչև ավագանու հաջորդ ընտրությունները Երևանում բոլոր հին վերելակները փոխարինված կլինեն. Ավինյան

Բոլոր հին վերելակները Երևանում փոխարինված կլինեն մինչև ավագանու հաջորդ ընտրություններ: Այս մասին վստահեցրեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խորհրդարանում ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:

Քաղաքապետը հիշեցրեց, որ 2023–ին փոխարինել է 510 վերելակ: Այս տեմպը պահպանելով՝ այս տարի քաղաքային բյուջեով նախատեսել են ևս 500 վերելակի փոխարինում:

«Այս տեմպը պահպանելով՝ մինչև Երևան քաղաքի ավագանու հաջորդ ընտրություններ՝ բոլոր հին վերելակները Երևանում փոխարինված կլինեն»,–ասաց Ավինյանը:

  • Կիսվել: