շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարեցրել ենք տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները. Ավինյան

Մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարեցրել ենք տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները. Ավինյան

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը գրում է, որ մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացրել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:

«Նոր որոշմամբ կատարվել են հետևյալ փոփոխությունները`
Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը

Սահմանափակվում է անձանց միջմարզային տեղաշարժը: Տեղաշարժը հնարավոր է աշխատանք-տուն երթուղիով և մեկ-երկու այլ բացառության դեպքում

Թույլատրվում է թեթև մարդատար ավտոմոբիլով ընտանիքի անդամների, նույն կազմակերպությունում աշխատողների տեղաշարժը` առանց քանակի սահմանափակման

Աշխատանքի գնալիս այսուհետ անհրաժեշտ է լինելու ներկայացնել գործատուի կողմից լրացված ձևաթուղթը:

Տեղաշարժման թերթիկ անհրաժեշտ է լինելու ներկայացնել այլ սահմանված դեպքերում։

Տնտեսական գործունեության տեսակների գործող սահմանափակումները հիմնականում պահպանվել են։

Մյուս սահմանափակումների մանրամասները` որոշման մեջ https://www.gov.am/files/docs/3985.pdf:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ մի շարք սահմանափակումներ ուժի մեջ են մտնում ավելի ուշ, քան մյուսները, քանի որ ցանկանում ենք, որ ժամանակ ունենաք ադապտացվելու համար:

Շարունակե'ք հետևել սահմանված կանոններին` պահպանելով ձեր, ձեր սիրելիների և ողջ հանրության առողջությունը»,-նշել է նա:

  • Կիսվել: