հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստի վճարման գործընթացը սկսվելու է մայիսի 7-ին

Մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստի վճարման գործընթացը սկսվելու է մայիսի 7-ին

2020 թվականի մայիս ամսվա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստի վճարման գործընթացը (կանխիկ եղանակով) կսկսվի մայիսի 7-ին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ սոցիալական ապահովության ծառայությունից։

Հանրապետությունում ընթացիկ տարվա մայիս ամսվա մինչև 2 տարեկան երեխաների նպաստի կանխիկ եղանակով վճարումը մայիսի 7-ից իրականացվելու է շահառուների հաշվառման հասցեներով: Այն շահառուներին, որոնց հնարավոր չի լինի վճարումն իրականացնել՝ շահառուի հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի փոստային բաժանմունքներում սույն թվականի մայիսի 11-ից՝ պահպանելով սոցիալական անվտանգության կանոնները:

  • Կիսվել: