երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մինչև 18։00 ժամանակ ենք տվել. պատերազմի մասնակիցները զգուշացնում են` կտրուկ քայլերի կդիմեն

Մինչև 18։00 ժամանակ ենք տվել. պատերազմի մասնակիցները զգուշացնում են` կտրուկ քայլերի կդիմեն

Հանրապետության հրապարակում հանուն Արցախի բողոքի ակցիա իրականացնող պատերազմի մասնակիցները մինչև ժամը 18։00 ժամանակ են տվել կառավարությանը, որպեսզի Լաչինի միջանցքը բացվի, հումանիտար օգնությունն էլ հասնի Արցախ։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար, գնդապետ, «Խաչակիրներ» ռազմահայրենասիրական ՀԿ–ի նախագահ Սարգիս Պողոսյանը։

«Եթե մինչև ժամը 6-ը Արցախի ճանապարհը չբացվի, սնունդն էլ չմտնի Արցախ, ուրեմն մենք այդ ճանապարհը կբացենք։ Այդ պայմանն ասել եմ ու դուրս եմ եկել։ Հանդիպել ենք մի մարդու հետ, որը մեզ ոչնչով օգուտ տալ չէր կարող, միայն մեր ասածը պետք է փոխանցի։ Նիկոլ Փաշինյանին (ՀՀ վարչապետ) էր ուղղված իմ խոսքը»,– նշեց Պողոսյանը։

 

  • Կիսվել: